Ռասիստ ծայրահեղականները ամենավտանգավոր սպառնալիքն են ԱՄՆ-ում
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի հետախուզական ու լրտեսական կառույցները հայտարարել են, որ ծայրահեղական ու զինյալ անձինք, որ նաև ունեն ռասիստական գաղափարներ, ամենալուրջ սպառնալիքն են ԱՄՆ-ի համար:
Կառույցները նախազգուշացրել են, որ հնարավոր է ընթացիկ տարում նման անձանց կողմից սպառնալիքներն աճեն: Զեկույցը կազմել ու ներկայացրել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը:
Զեկույցում ասված է.«Ռասիստական շարժառիթներ ունեցող ծայահեղականները մեծ հավանականությամբ հարձակումները կիրականացնեն խաղաղ քաղաքացիների դեմ»:
Զեկույցը կազմած ՀԴԲ-ն, Ներքին անվտանգության նախարարությունը և Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել են.«ԱՄՆ-ի ներքին ծայրահեղական տարրերը, որոնք սպիտակամորթների գերազանցության կողմնակիցն ու այդ գաղափարի տարածողն են, ենթադրաբար կապեր են հաստատել ԱՄՆ-ից դուրս գտնվող ծայրահեղական տարրերի հետ: Իսկ նրանց մի մասը, վերջիններսի հետ հանդիպելու և ցանց ձևավորելու նպատկաով, մեկնել է արտերկիր»: