ԱՄՆ. Մենք կշարունակենք նավթային պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
Ըստ ամերիկացի պաշտոնյայի, Վաշինգտոնը Պեկինին տեղեկացրել է, որ շարունակելու է Իրանի դեմ Դոնալդ Թրամփի ժամանակ սահմանված նավթային պատժամիջոցները:
Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Իրանի նավթի ոլորտի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ծրագրիր չկա»:
Նա ասել է, որ Վաշինգտոնի կարծիքով, պատժամիջոցների վրա կենտրոնանալու փոխարեն, Իրանը պետք է փոփոխի իր միջուկային գործունեությունը:
2019-ին Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց չինական պետական ընկերության և մի քանի չինական նավթատար տանկերների դեմ՝ Իրանից նավթ գնելու և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները շրջանցելու պատճառով:
Ամերիկացի այս պաշտոնյայի դիտողություններն արվել են այն պայմաններում երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հինգշաբթի օրը ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Ալյասկայում հանդիպելու են իրենց չինացի գործընկերների հետ: