Զախարովան նշել է, որ Վաշինգտոնի և Ռուսաստանի հարաբերություններն փակուղի է մտել
https://parstoday.ir/hy/news/world-i136154-Զախարովան_նշել_է_որ_Վաշինգտոնի_և_Ռուսաստանի_հարաբերություններն_փակուղի_է_մտել
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու դեպքեր նորագույն պատմությունը չի հիշում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան նաև նշել է, որ Վաշինգտոնը ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններն է փակուղի մտցրել, այլ սեփական գաղափարախոսությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2021 14:29 Asia/Tehran
  • Զախարովան նշել է, որ Վաշինգտոնի և Ռուսաստանի հարաբերություններն փակուղի է մտել

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու դեպքեր նորագույն պատմությունը չի հիշում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան նաև նշել է, որ Վաշինգտոնը ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններն է փակուղի մտցրել, այլ սեփական գաղափարախոսությունը։

«Նորագույն պատմության մեջ նման բաներ դժ վար է հիշել։ Այդպիսիք եղել են, սակայն դրանք պայմանավորված են եղել լա րված միջազգային օրակարգով։ Այն, որ դա կապված լինի երկկողմ հարաբերությունների, իսկ իրականում՝ երկկողմ հարաբերությունների փակուղու հետ, իսկ այդ փակուղին ստեղծել է Վաշինգտոնը, նման դեպք չենք հիշում»,- ասել է Զախարովան Россия 1 հեռուստաընկերության եթերում։

«Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի գործոնը, Ռուսաստանի դիվայնացումը սպ առել է իրեն և հասել իր սահ մանին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարցազրույցը ABC News հեռուստաընկերությանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նրա հնչեցրած մեկնաբանությունները մեծ աղմուկ էին բարձրացրել։ Բայդենը Պուտինին անվանել էր մարդ ասպան, սպա ռնացել, որ նա կվճարի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։ Ռուսաստանը ԱՄՆ-ում իր դեսպանին կանչել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։

shantnews.am