Մամուլի տեսություն 23-04-2016
Թուրքիայի Jomhuriyet օրաթերթի գլխավոր խմբագիրը ՝ Գերմանիայի կանցլերի այդ երկիր կայանալիք այցի սեմին , քննադատել է Մերկելին ՝ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման նկատմամբ լռություն պահելու համար :
Թուրք լրագրողը քննադատել է Մերկելին
Թուրքիայի Jomhuriyet օրաթերթի գլխավոր խմբագիրը ՝ Գերմանիայի կանցլերի այդ երկիր կայանալիք այցի սեմին , քննադատել է Մերկելին ՝ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման նկատմամբ լռություն պահելու համար :
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ , Անգելա Մերկելին գրած նամակում , Ջան Դոնդարը քննադատել է Թուրքիայում իրականացվող բռնաճնշման հարցում լռություն պահելու համար :
Դոնդարը Թուրքիայում մեղադրվել է լրտեսության մեջ : Նա իր նամակում գրել է .-«Ողջ աշխարհն ուշադրությամբ հետևելու է Մերկելի Թուրքիա կատարվելիք այցին» :
2014 թվականի մայիսին, Դոնդարը և նրա լրագրող ընկերներից մեկը ՝ Թուրքիայի հետախուզական ծառայությունների կողմից Սիրիայում ահաբեկիչների համար զենքի առաքման մասին հրապարակած զեկույցի պատճառով , լրտեսության մեջ էին մեղադրվել : Էրդողանը ևս նրանց դեմ դատական գործ էր հարուցել :
Մերկելը պաշտպանել է Էրդողանին զայրույթ պատճառած Էրդողանի դեմ քննադատական բանաստեղծություն հրատարակելու համար այդ երկրի երկիծաբան ՝ Յան Բումերմանի դեմ դատական գործի հարուցումը :
ԱՄՆ-ի խոստումնադրժությունը և Դիմադրողական տնտեսությունը
Իրանի շաբաթ օրվա օրաթերթերն անդրադարձել են Իրանի հաշվեհամարից ԱՄՆ-ի երկու միլիարդ դոլար գանձելու հարցին և քննարկել են Դիմադրողական տնտեսության տարբեր կողմերը : Իրանիօրաթերթերը հակադարձել են Իրանի Կենտրոնական բանկի հաշվեհամարից մեկ միլիարդ դոլար գանձմանը և ԱՄՆ-ի խոստումնադրժությանը :
«Թաադոլ» օրաթերթը գրել էր .-«Մեկ ձայնի կուլիսներում ՝ ԱՄՆ-ում Կենտրոնական բանկի ակտիվներից երկու միլիարդ դոլար է գանձվել» :
«Ջամե ջամ» օրաթերթն այդ լուրի համար ընտրել էր հետևյալ խորագիրը .-«ԱՄՆ-ը երկու միլիարդ դոլար հողացել է Իրանի ակտիվներից» :
«Ջավան» օրաթերթը .՝- «ԱՄՆ-ի երկու միլիարդ դոլարանոց կրակոցը Հմատաեղ քայլերի համապարփակ ծրագրին» :
Օրաթերթերի ուշադրության կենտրոնում էին հայտնվել նաև հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերը : Վկայակոչելով Նորին Վսեմություն առաջնորդին , «Էթելաաթ» օրաթերթը գրել էր .-«Կայսերապաշտ ճակատին չի հաջողվել խոչընդոտել տարածաշրջանում Իրանի ուժն ու զարգացումը» :
«Ջավան» օրաթերթը գրել էր .-«Հեզբոլլահի դեմ սնամեջ նեխած մի կառավարության թղթի կտորը կարևորություն չունի» :
«Ջոմհուրի էլսմի» օրաթերթի գրությամբ , փափուկ պատերազմի դեմ պայքարի համար անհրաժեշտ է հեղափոխական ու վճռական երիտասարդների դաստիարակել» :
«Ջամե ջամ» օրաթերթը գրել էր .-«Դիմադրողական տնտեսության աչջև ծառացած խոչընդոտները և բանկային համակարգի խնդիրները»
«Սանաաթ» օրաթերթ .-«Զարգացումը ՝ կոռուպցիայի դեմ պայքարով պայմանավորված»
Օրաթերթերի ուշադրության կենտրոնում է եղել նաև խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի քննարկումը :
«Աֆթաբ» օրաթերթը գրել է .-«Պրն. Նախագահի աջև ձախ ձեռքերը»
«Իրան» օրաթերթի վերնագիրը հետևյալն էր .-«Ճակատագրական մրցակցություն խորհրդարանի մեծամասնությունը շահելու համար»
«Էըթեմադ» , «Իրան» և «Շարղ» օրաթերթերն անդրադարձել էին աննկատ ոստիկանության հարցին Իրանի նախագահի խոսքերին :
«Էըթեմադ» օրաթերթ .-««Իրավունք չունենք միջամտելու ժողովրդի կյանքին» :
«Շարղ» օրաթերթ .-«Ժողովրդի իրավունքները միմիայն օրենքով հնարավոր կլինի սահմանափակել» :
Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի լուսանկարի ներքևում , «Էբթեքար» օրաթերթը գրել էր.-«Ժողովուրդը գտել է ռափավորության ուղին» :
«Աֆքար» օրաթերթի վերնագիրը հետևյալն էր .-«Հաջջի պատասխանատուները պետք է հաշվի առնել ուխտավորների անվտանգոթյունն ու արժանապատվությունը» :
Վկայակոչելով Ասղար Ֆարհադիին , «Էըթեմադ» օրաթերթը գրել է .-«Ես հաճույք եմ ստանում ֆիլմ պատրաստելուց , այլ ոչ թե ռեժիսոր լինելուց» :
Galatv.am
Միջուկային նորագույն սպառազինության մրցավազքը սառը պատերազմի վերսկսման վտանգ է ստեղծում
«Այժմ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանն ակտիվորեն ձգտում են մշակել նոր սերնդի համեմատաբար ոչ մեծ, սակավ կործանարար ուժով միջուկային սպառազինություն»,- գրում է The New York Times-ը: Սա վտանգ է ստեղծում, որ սպառազինությունների մրցավազքը կվերսկսվի, իսկ միջուկային տերությունների միջեւ ուժերի հավասարությունը, ինչն ավելի քան 50 տարի զերծ է պահում մեզ միջուկային պատերազմից, կխաթարվի»,- կարծում են լրագրողները:
«Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն վերսկսում են գերիշխանության համար պայքարը: ԱՄՆ-ի պաշտոնյաները հիմնականում մեղադրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրանց խոսքերով՝ ՌԴ նախագահի անհաշտ կեցվածքը խոչընդոտել է երկու միջուկային տերությունների զինանոցները կրճատելու աշխատանքներին: Ոմանք մեղադրում են Չինաստանին, որը ձգտում է առավելության հասնել տեխնոլոգիաների ոլորտում՝ ամերիկյան հնարավոր հարձակումները կանխելու համար: Իսկ մյուսները կարծում են, որ մեղավոր է ԱՄՆ-ն, քանի որ երկիրը շտապում է իրականացնել միջուկային «արդիականացում», որն իրականացվում է հանուն անվտանգության եւ հուսալիության ամրապնդման, սակայն ստեղծում է «կրակի վրա յուղ լցնելու» վտանգ»,- ասվում է հոդվածում:
«Հակառակորդները տեսնում են, որ ԱՄՆ-ն մտադիր է ծախսել միջուկային սպառազինության վերածննդի համար մինչեւ 1 տրիլիոն դոլար 30 տարվա ընթացքում: Մոսկվան շարք է մտցնում փոքրացված մարտագլխիկներով մեծ հրթիռներ, եւ փորձագետները մտավախություն ունեն, որ նոր սպառազինության մշակման ընթացքում կարող է խախտվել միջուկային զենքի փորձարկման միջազգային արգելքը: Ռուսաստանի ռազմածովային նավատորմը մշակում է ստորջրյա անօդաչու սարք: Այն ստորջրյա պայթյունների եղանակով պետք է ցրի ռադիոակտիվ մասնիկների ամպերը, որոնք խոշոր քաղաքը կարող են դարձնել անմարդաբնակ»,- գրում են լրագրողները:
«Մոսկվան եւ Պեկինը, վերլուծաբանների խոսքերով, փորձարկում են տիեզերական սպառազինություն, որն ունակ է խոցել ամերիկյան ռազմական արբանյակները միջուկային պատերազմի սկզբում: Ի պատասխան, Վաշինգտոնն արձակում է դիտորդ-արբանյակներ, որոնց հիմնական խնդիրը հակառակորդի նման հարձակումների իրականացմանը խոչընդոտելն է: Օբաման ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահն է, ով հայտարարել է, որ միջուկային զինաթափումն Ամերիկայի պաշտպանական քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկն է: Ռուսաստանը սկզբում սկսեց համագործակցել : Նույն տարում Օբաման կատարեց եւս մեկ խաղաղասեր ժեստ՝ հրահանգեց նվազեցնել ամերիկյան հրթիռների մարտագլխիկների քանակը: Մոսկվան չկատարեց պատասխան քայլը: Ընդհակառակը, թանաքը դեռ չէր չորացել պայմանագրի վրա, իսկ Ռուսաստանն արդեն սկսել էր տեղակայել նոր սերնդի հեռահար հրթիռներ՝ փոքրացված մարտագլխիկներով:
«ԱՄՆ-ն նաեւ մշակում է հիպերձայնային մարտագլխիկ՝ հուսալով դա անել ավելի շուտ, քան Պեկինը: Իրականացվում է Օբամայի խոստումը` քիչ ապավինել միջուկային զենքին: Բայց թերեւս դա կստիպի հակառակորդներին, ովքեր չունեն նման տեխնոլոգիաներ, ավելի մեծ շեշտադրում կատարել իրենց միջուկային զինանոցների վրա: Ըստ վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի ձեռքբերումներից ավելի շատ մտահոգված է Չինաստանը, որի միջուկային զինանոցը շատ հեշտ է ոչնչացնել կանխարգելիչ հարվածների միջոցով»,-գրում է ամերիկյան պարբերականը:
Աղբյուր` The New York Times
Թարգմ.` Տիգրան Գասաբյան