ԱՄՆ-ն շարունակում է իր հակաիրանական քաղաքականությունը
Շարունակելով հակաիրանական քաղաքականությունը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի 10 քաղաքացինր մեղադրվում են հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու մեջ:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նախարարւթյունը վերոնշյալ անձանց մեղադրել է Սան Ֆերնանդոյի հովտում, Կանադայում, Հոնկոնգում և ԱՄԷ-ում կեղծ ընկերությունների միջոցով Իրանի օգտին ավելի քան 300 միլիոն դոլար արժողությամբ գաղտնի գործարքներ իրականացնելու մեջ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ եթե վերոնշյալ տասը անձանց մեղքը հաստատվի, նրանք կդատապարտվեն 20 տարվա ազատազրկման:
ԱՄՆ կառավարությունն իր հակաիրանական քաղաքականության և տնտեսական պատերազմի շրջանակներում, տարբեր պատրվակներով, պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ: