Մոկվա. Ռուսաստանն ու Չինաստանը կաշխատեն սահմանների բացման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i136438-Մոկվա._Ռուսաստանն_ու_Չինաստանը_կաշխատեն_սահմանների_բացման_ուղղությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանեն հնարավոր ամեն ինչ սահմանները բացելու և հաղորդակցությունը վերսկսելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2021 13:13 Asia/Tehran
  • Մոկվա. Ռուսաստանն ու Չինաստանը կաշխատեն սահմանների բացման ուղղությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանեն հնարավոր ամեն ինչ սահմանները բացելու և հաղորդակցությունը վերսկսելու համար:

«Համոզված եմ, որ համաճարակաբանական իրավիճակի նորմալացման արդյունքում, և այդ միտումն արդեն ակնհայտ է, մենք կկարողանանք համատեղ անել հնարավորը հնարավորինս շուտ սահմաններ բացելու և փոխադարձ ճանապարհորդությունները վերականգնելու համար», - ասել է նա չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

ՌԴ ԱԳ Նախարարը նշել է, որ կարանտինի խիստ սահմանափակումները պետք է աստիճանաբար մեղմացվեն, իսկ հետո ամբողջությամբ չեղարկվեն:

Լավրովը հիշեցրել է, որ երկու երկրներն ունեն մեծ զբոսաշրջային փոխանակումներ, և վերջին տարիներին դրանք զգալիորեն աճել են: Այսպիսով, 2019 թվականին, համավարակի սկսվելուց առաջ, Չինաստանի գրեթե 2 միլիոն քաղաքացի հանգստացել է Ռուսաստանում:

aysor.am