Ռուսաստան. Միակողմանի պատժամիջոցները որևէ ձեռքբերում չեն ունեցել
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է.«Կամայական շրջափակումները վնասում են միջազգային հարաբերություններում առկա մթնոլորտին և շատ դեպքերում, մարդկային աղետի են հանգեցնում»:
Վերջերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում վստահ են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ապարդյուն են լինելու:
ՌԴ ընդդիմության ղեկավար Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը դարձել է նոր ասպարեզ՝ Արևմուտքի հակառուսական արշավի ընդլայնման համար:
2014 թվականից ի վեր, ԱՄՆ-ը և Եվրամիությունը մի շարք տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ, Մոսկվային մեղադրելով Ուկրաինայի արևելքում հակամարտությանը միջամտելու և Ղրիմը բռնազավթելու մեջ: Ռուսաստանը հակադարձել է այդ որոշումներին: