Արաբական աշխարհում առաջին անգամ, Բահրեյնը հրաժարվել է դատապարտել պաղեստինցիների նկատմամբ բռնաճնշումները
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Բահրեյնի կառավարության ներկայացուցիչը չի դատապարտել Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարումը:
Ալ Մայադին հեռուստաընկերության հաղորդման համաձայն, արաբական աշխարհում առաջին անգամ, Բահրեյնի կառավարության ներկայացուցիչը հրաժարվել է կողմ քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին, որը դատապարտում է պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի գործողությունները:
Հաղորդման համաձայն, Բահրեյնի ներկայացուցիչը չի մասնակցել խորհրդի քվեարկության նիստին:
Բահրեյնն առաջին արաբական երկիրն է, որը դուրս եկավ պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի գործողությունները դատապարտելու հարցում գոյություն ունեցող կոնսենսուսից:
Բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47 անդամներից 32-ի կողմ ձայների արդյունքում: