Պոլսահայ բժիշկն ընդգրկվել է Էրդողանի կուսակցության գործադիր կոմիտեի կազմում
https://parstoday.ir/hy/news/world-i136694-Պոլսահայ_բժիշկն_ընդգրկվել_է_Էրդողանի_կուսակցության_գործադիր_կոմիտեի_կազմում
Մարտի 24-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 7-րդ մեծ համագումարը, հայտնում է Ermenihaber.am-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 13:32 Asia/Tehran
  • Պոլսահայ բժիշկն ընդգրկվել է Էրդողանի կուսակցության գործադիր կոմիտեի կազմում

Մարտի 24-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 7-րդ մեծ համագումարը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Համագումարի ժամանակ ներկայացվել է նաև կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների թարմացված ցանկը, որը 50 հոգուց ընդլայնվել է 75-ի: Կուսակցության ղեկավար կազմի նոր կազմում տեղ է գտել պոլսահայ գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն:

Արմատներով արաբկիրցի (Մալաթիայի նահանգ) Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, սովորել Ստամբուլի համալսարանի Բժշկական ֆակուլտետում, մասնագիտացել օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտում:

Աշխատել է Ստամբուլի «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցի ու «Աջըբադեմ» հիվանդանոցի օրթոպեդիայի ու տրավմոտոլոգիայի բաժանմունքներում:

lragir.am