Ռուսաստանում ապացուցվել է կորոնավիրուսի երկրորդ պատվաստանյութի բարձր արդյունավետությունը
Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հայտնել է «Էպի-Վակ-Կորոնա» անունով ռուսական երկրորդ պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին: Հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է հայտարարություն, որում նշել է.«Վեկտոր վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների գիտական պետական կենտրոնը, Վարակ և անձեռնմխելիություն» ռուսական հանդեսում, հրապարակել է «Էպի-Վակ-Կորոնա» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերի արդյունքները: Փորձարկման շրջանակներում պատվաստանյութը ներարկվել է 18-ից 60 տարեկան մի խումբ կամավորների:
«Էպի-Վակ-Կորոնա պատվաստանյութի կլինիկական փորձարկումների արդյունքները ապացուցեցին այս պատվաստանյութի բարձր արդյունավետությունը»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Պատվաստանյութն արտադրած ընկերությունը հայտարարել է, որ այն ունի բարձր արդյունավետություն: