Ռուսաստանում ապացուցվել է կորոնավիրուսի երկրորդ պատվաստանյութի բարձր արդյունավետությունը
https://parstoday.ir/hy/news/world-i136702-Ռուսաստանում_ապացուցվել_է_կորոնավիրուսի_երկրորդ_պատվաստանյութի_բարձր_արդյունավետությունը
Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հայտնել է «Էպի-Վակ-Կորոնա» անունով ռուսական երկրորդ պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին: Հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 14:34 Asia/Tehran
  • Ռուսաստանում ապացուցվել է կորոնավիրուսի երկրորդ պատվաստանյութի բարձր արդյունավետությունը

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հայտնել է «Էպի-Վակ-Կորոնա» անունով ռուսական երկրորդ պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին: Հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է հայտարարություն, որում նշել է.«Վեկտոր վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների գիտական պետական կենտրոնը,  Վարակ և անձեռնմխելիություն» ռուսական հանդեսում, հրապարակել է «Էպի-Վակ-Կորոնա» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերի արդյունքները: Փորձարկման շրջանակներում պատվաստանյութը ներարկվել է 18-ից 60 տարեկան մի խումբ կամավորների:

«Էպի-Վակ-Կորոնա պատվաստանյութի կլինիկական փորձարկումների արդյունքները ապացուցեցին այս պատվաստանյութի  բարձր արդյունավետությունը»,- ասված է  կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Պատվաստանյութն արտադրած ընկերությունը հայտարարել է, որ այն ունի բարձր արդյունավետություն: