Թուրքիան ռազմական գործողություն է իրականցնում Իրաքի հյուսիսում
Թուրքական ուժերն Իրաքի հյուսիսում թիրախավորել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը:
Իրանի ռադիոհեռուստատեսությա լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՔԲԿ-ի ութ զինյալներ սպանվել են՝ կուսակցության դիրքերի վրա թուրքական բանակի կողմից իրականացված հարձակումների արդյունքում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության, Իրաքի հյուսիսում թուրքական բանակի ստորաբաժանումների հարձակումների արդյունքում սպանվել է ՔԲԿ-ի վեց անդամ:
Հյուսիսային Իրաքում ՔԲԿ-ի դիրքերի դեմ թուրքական հարձակումները շարունակվում են այն պայմաններում երբ Իրաքցի պաշտոնյաները բազմիցս դատապարտոել են այդ հարձակումներն այն համարելով Իրանքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:
Թուրքիան և ՔԲԿ-ն ավելի քան 40 տարի պատերազմում են, ինչի հետևանքով, երկու կողմերն ունեն մեծ թվով կորուստներ: