Ռուսաստանի պատասխանը Սիրիայի կառավարության կողմից քիմիական հարձակումներին մասնակցության մասին մեղադրանքին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը արձագանքել է այն պնդումներին, թե Դամասկոսը ներգրավված է եղել քիմիական հարձակումներում:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Միխայիլ Ուլյանովն ի պատասխան Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակումների մեջ ներգրավված լինելու մասին պնդումներին, ասել է.«Այս մեղադրանքները չունեն հստակ հիմքեր և տեսուչների կողմից օգտագործված աշխատանքային մեթոդները չեն համապատասխանում «Քիմիական զենքի մասին» կոնվենցիայի դրույթներին:
Ուլյանովը հավելել է, որ զինաթափման խորհրդաժողովում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, որ Սիրիայում քիմիական հարձակումների մասին ճշմարտությունը վաղ թե ուշ կբացահայտվի:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության հատուկ քննչական կոմիտեն իր առաջին զեկույցում մեղադրել է Սիրիայի կառավարությանը Լաթամնե գյուղի վրա 2017 թ.-ին քիմիական հարձակում իրականացնելու մեջ:
Ռուսաստանը վետո է դրել Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերի վրա, որոնք կապված են քիմիական հարձակումներին: