Ռուսաստանի պատասխանը Սիրիայի կառավարության կողմից քիմիական հարձակումներին մասնակցության մասին մեղադրանքին
https://parstoday.ir/hy/news/world-i136844-Ռուսաստանի_պատասխանը_Սիրիայի_կառավարության_կողմից_քիմիական_հարձակումներին_մասնակցության_մասին_մեղադրանքին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը արձագանքել է այն պնդումներին, թե Դամասկոսը ներգրավված է եղել քիմիական հարձակումներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2021 12:46 Asia/Tehran
  • Ռուսաստանի պատասխանը Սիրիայի կառավարության կողմից քիմիական հարձակումներին մասնակցության մասին մեղադրանքին

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը արձագանքել է այն պնդումներին, թե Դամասկոսը ներգրավված է եղել քիմիական հարձակումներում:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Միխայիլ Ուլյանովն  ի պատասխան Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակումների մեջ ներգրավված լինելու մասին պնդումներին, ասել է.«Այս մեղադրանքները չունեն հստակ հիմքեր և տեսուչների կողմից օգտագործված աշխատանքային մեթոդները չեն համապատասխանում «Քիմիական զենքի մասին» կոնվենցիայի դրույթներին:

Ուլյանովը հավելել է,  որ զինաթափման խորհրդաժողովում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, որ Սիրիայում քիմիական հարձակումների մասին ճշմարտությունը վաղ թե ուշ կբացահայտվի:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության հատուկ քննչական կոմիտեն իր առաջին զեկույցում մեղադրել է Սիրիայի կառավարությանը Լաթամնե գյուղի վրա 2017 թ.-ին քիմիական հարձակում իրականացնելու մեջ:

Ռուսաստանը վետո է դրել Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերի վրա, որոնք կապված են քիմիական հարձակումներին: