Թուրքիայում մեկնարկել է հարձակողական ԱԹՍ-ների արտադրությունը
Մարտ 27, 2021 14:46 Asia/Tehran
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում հարձակողական անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը մեկնարկելու մասին:
Ինչպես հաղորդել է Թուրքիայի «Լրատվություն-7» ինտերնետային կայքը, Իսմայիլ Դեմիրն ասել է.«Աքինջի հարձակողական անօդաչու թռչող սարքերը հրթիռներ արձակելու հնարավորություն կունենան»:
Ըստ հաղորդման երկու շարժիչ ունեցող այս ԱԹՍ-ներից յուրաքանչյուրն ունի 450 ձիաուժ և կարող է կրել 5,5 տոննա բեռ:
ԱԹՍ-ների թևերի երկարությունը 20 մետր է և այն օգտագործում է թռիչքային ուղղորդման երեք ամբողջովին ավտոմատ համակարգ:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարևորել էր հարձակողական անօդաչու թռչող սարքեր արտադրելու այդ երկրի կարողությունը:
Պիտակ