«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փոխզսպում եւ հավասարակշռություն
Ռուս-ղազախական ռազմական համագործակցության խորացումն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Պետդումայի վավերացմանը ներկայացված Ռուսաստանի եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը: Պայմանագիրն ուժի մեջ է լինելու 10 տարի ժամկետով:
Ռազմավարական նշանակության այս պայմանագիրն ավելի է արժեւորվում, հաշվի առնելով աշխարհում ռազմական գործոնի մեծացումը։ Անկախ այն բանից, թե որ «բանակներում» կհայտնվեն Ռուսաստանը եւ Ղազախստանը, սրանով այս երկու պետությունները ապահովագրում են իրենց միմյանցից։ Մարտի 18-19-ը պաշտոնական այցով Անկարայում էր Ղազախստանի ԱԳ նախարարը։ Թուրքական խոշոր ընկերությունների հետ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում միջնաժամկետ հեռանկարում Ղազախստանում պլանավորված ներդրումների ծավալը կկազմի ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար: Ինքնըստինքյան տնտեսական շահերի վրա հիմնված համագործակցությունն էլ ավելի է ամրապնդելու թուրք-ղազախական երկկողմ եւ միջազգային քաղաքական հարթակներում փոխօգնությունն ու հետաքրքրությունները, իսկ ռուս-ղազախական ռազմական համագործակցության խորացումն ինչ-որ չափով կարող է փոխզսպման եւ հավասարակշռման հիմք դառնալ»:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio