Ռահմոնն ու Չավուշօղլուն կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը
https://parstoday.ir/hy/news/world-i137016-Ռահմոնն_ու_Չավուշօղլուն_կարևորել_են_տնտեսական_համագործակցության_զարգացումը
Տաջիկստանի նախագահի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպման ժամանակ, կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2021 06:03 Asia/Tehran
  • Ռահմոնն ու Չավուշօղլուն կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը

Տաջիկստանի նախագահի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպման ժամանակ, կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որ «Ասիայի սիրտը. Ստամբուլի գործընթաց» իններորդ համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է  Տաջիկստան, հանդիպել է այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անվտանգության ոլորտում համագործակցության մակարդակը, մասնավորապես ՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում: