Պեսկովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունների բնույթի մասին
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք հոյակապ վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ-շատ ասպեկտներ: Հայաստանի հետ ևս պատմական լավ հարաբերություններ կան: Մենք մեծաթիվ ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք Հայաստանին զգալի օգուտ են տալիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական»,- նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ բոլորը պետք է հիշեն Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում կրակի դադարեցման գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարումը:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio