Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ
Ապրիլ 01, 2021 08:02 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ: Հանդիպումը եղել է դռնփակ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Թուրքիայի ազգային անվտանգության կազմակերպության նախագահ Հաքան Ֆիդանը:
Ավելի վաղ ևս Էրդողանը թրքալեզու երկրների ոչ պաշտոնական խորհդրում գնահատել էր Ադրբեջանի պաշտոնյաներին՝ Ղարաբաղի պատերազմում հաղթելու համար:
Ղարաբաղի պատերազմից հետո Էրդողանը մեծ ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու համար:
Այս ուղղությամբ երկու երկրները տարբեր քայլեր են իրականացրել ինչպես վիզային սահմանափակումների վերացումը, ինչպես նաև մշակել են համատեղ զորավարժությունները անցկացնելու ծրագրեր:
Պիտակ