Ռյաբկով. ՀԳՀԾ-ն փոխարինող տարբերակ չի կարող ունենալ
https://parstoday.ir/hy/news/world-i137400-Ռյաբկով._ՀԳՀԾ_ն_փոխարինող_տարբերակ_չի_կարող_ունենալ
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն փոխարինող տարբերակ չի կարող ունենալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2021 13:55 Asia/Tehran
  • Ռյաբկով. ՀԳՀԾ-ն փոխարինող տարբերակ չի կարող ունենալ

ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն փոխարինող տարբերակ չի կարող ունենալ:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առցանց նիստում Մոսկվան ներկայացնող ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է,որ ռուսական կողմը ՀԳՀԾ-ի բոլոր անդամ երկրներին հորդորում է ամեն ջանք գործադրել հնարավորինս շուտ վերադառնալու միջուկային գործարքում նշված նախնական շրջանակին: 

ՌԴ ԱԳ նախարարությունը ևս հրապարակել է հաղորդագրություն, որում ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին կոչ է արել ջանքեր  գործադրել միջուկային գործարքը նախկին վիճակին վերադարձնելու և այն լիարժեք կատարելու ուղղությամբ:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է.«ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն ապրիլի 6-ին կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, երկու աշխատանքային խմբերի պարտականությունները որոշելու և ՀԳՀԾ-ի լիարժեք իրագործումն սկսելու հետ կապված հարցերի շուրջ բանակցելու նպատակով»:

Ուլյանովը նաև ասել է.«Քանի որ ԱՄՆ-ն դեռ չի վերադարձել ՀԳՀԾ, չի մասնակցելու Վիեննայում կայանալիք նիստին»: