Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/world-i137418-Ադրբեջանն_ու_Թուրքիան_համատեղ_զորավարժություն_կանցկացնեն
Ադրբեջանի և Թուրքրիայի զինված ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2021 05:07 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանի և Թուրքրիայի զինված ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն:

Շաբաթ օրը ԶԼՄ-ները հաղորդել են, որ զորավարժությունը կանցկացվի Թուրքիայի Սպարտա քաղաքում տեղակայված հակաահաբեկչական ուսումնական կենտրոնում:

Զորավարժությանը մասնակցող զինծառայողների թվի, ինչպես նաև դրա անցկացման ժամկետների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել:

Հայաստանը բազմիցս քննադատել է Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար: