Ռուսաստան. Դոլարի վստահելիությունը կասկածի տակ է
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական և պատժամիջոցների ոչ պատշաճ քաղաքականությունը կասկածի տակ է դնում դոլարի՝ որպես հիմնական արժույթի վստահելիությունը:
Ալեքսանդր Պանկինը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է. «Երկրներն ու ընկերություններն արձագանքում են ԱՄՆ քաղաքականությանը և փորձում գտնել այլընտրանքային ուղիներ` նվազագույնի հասցնելու տնտեսական կորուստները և առևտրային ռիսկերը»:
Ավելի վաղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ էր արել նվազեցնել կախվածությունը «Արևմուտքի կողմից վերահսկվող» վճարային համակարգերից:
Լավրովը կոչ է արել ֆինասնական փոխանակումներն իրականացնել ազգային և համաշխարհային արժույթներով, ինչը կնվազեցնի պատժամիջոցների ռիսկերը:
Վերջին 10 տարվա ընթացքում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած ավելիք ան 100 պատժամիջոցայինփ աթեթեները և վերջին տարիներին այդ երկրի դաշնակիցների նկատմամբ կիրառված այլ պատժամիջոցները նվազեցրել են Ռուսաստանի կախվածությունը ամերիկյան դոլարից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio