Թուրքիան կարող Է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ճյուղում համագործակցության շուրջը
https://parstoday.ir/hy/news/world-i137510-Թուրքիան_կարող_Է_Ռուսաստանի_հետ_համաձայնագիր_ստորագրել_տիեզերական_ճյուղում_համագործակցության_շուրջը
Թուրքիան մոտ ժամանակներս կարող Է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության շուրջը: Ապրիլի 5-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրիմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2021 10:19 Asia/Tehran
  • Թուրքիան կարող Է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ճյուղում համագործակցության շուրջը

Թուրքիան մոտ ժամանակներս կարող Է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության շուրջը: Ապրիլի 5-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրիմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք երկկողմ հարաբերություններ ենք կառուցում երկրների հետ եւ բազմաթիվ հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մենք սահամենել ենք մեր նպատակներին համապատասխան: Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների հետ, այդ թվում Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմանների վրա, մենք պլանավորում ենք (համաձայնագիր) ստորագրել մոտ ժամանակներս»,- ընդգծել Է Յըլդըրիմը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Տիեզերքի յուրացումը շատ բարդ եւ թանկ արժեցող աշխատանք Է, որը պահանջում Է բարձր տեխնոլոգիաներ, ուստի միջազգային համագործակցությունը շատ կարեւոր դեր Է խաղում այդ բնագավառում: Միջազգային մակարդակում մեր նպատակը կայուն գործընկերային հարաբերությունների հաստատումն Է տարածաշրջանային գործընկերների՝ մեր հարեւանների հետ: Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, ապա մենք մեծ հնարավորություններ ունենեք տիեզերական գործունեության շատ ոլորտներում: Մենք ենթադրում ենք, որ կկարողանանք առաջ շարժվել շատ ավելի արագ, եթե կարողանանք կառուցել կայուն գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա»,- հայտարարել Է նա:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio