Ուլյանովը հույս է հայտնել ՀԳՀԾ-ի հարցով Վիեննայի գագաթնաժողովի կապակցությամբ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հույս հայտնեց, որ Ավստրիայի մայրաքաղաքում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջիկա հանդիպումը շրջադարձային կլինի միջուկային գործարքի շուրջ:
Միխայիլ Ուլյանովը թվիթերում գրել է. «Հուսով եմ, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի հաջորդ հանդիպումը կլինի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու գործընթացի սկիզբը»:
Երկուշաբթի օրը Սպուտնիկին տված հարցազրույցում, քննադատելով ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներըն Ուլյանովն ընդգծել է, որ Ավստրիայի մայրաքաղաքում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստում Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև ուղղակի բանակցություններ տեղի չեն ունենա:
Ուրբաթ օրը տեղի ունեցավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ հանդիպումը՝՝ Իրանի և 4 + 1 խմբի ներկայացուցիչների ներկայությամբ: Հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը, Վիեննայում: