ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լյուիսի բանտում խռովություն է բարձրացել
https://parstoday.ir/hy/news/world-i137558-ԱՄՆ_Միսուրի_նահանգի_Սենթ_Լյուիսի_բանտում_խռովություն_է_բարձրացել
ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լյուիսի բանտում խռովություն է բարձրացել, որի ժամանակ բանտարկյալները կոտրել են ապակիները, դրանց ուղղությամբ նետելով խոշոր առարկաներ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 06, 2021 04:36 Asia/Tehran

ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լյուիսի բանտում խռովություն է բարձրացել, որի ժամանակ բանտարկյալները կոտրել են ապակիները, դրանց ուղղությամբ նետելով խոշոր առարկաներ:

Կիրակի օրը, Սենթ Լյուիսի ոստիկանությունը հայտարարել է, որ բանտի մոտ 60 բանտարկյալներ խռովություն են բարձրացրել և կոտրել ապակիները:

Ոստիկանությունը հայտարարել է, որ 20:45-ից բանտի հարակից տարածքը շրջափակվել է:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ բանտարկյալները պատուհաններից ցած են նետել սեղաններ, աթոռներ, համակարգիչներ և այլ առարկաներ:

Հրապարակված տեսանյութերում երևում է, որ բանտարկյալները կրում են պաստառներ, որոնց վրա գրված է. «Օգնեք մեզ» և «Մենք պահանջում ենք դատավարաության ժամկետ սահմանել»: