Ադրբեջանը դիմել է Հայաստանին՝ ականապատված տարածքների քարտեզը ստանալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i137664-Ադրբեջանը_դիմել_է_Հայաստանին_ականապատված_տարածքների_քարտեզը_ստանալու_համար
Ադրբեջանը Հայաստանին խնդրել է տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների քարտեզները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2021 07:14 Asia/Tehran
  • Ադրբեջանը դիմել է Հայաստանին՝ ականապատված տարածքների քարտեզը ստանալու համար

Ադրբեջանը Հայաստանին խնդրել է տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների քարտեզները:

Ադրբեջանի  նախագահի հատուկ օգնական Հեքմաթ Հաջիևը հայտարարել է. «Պատերազմից մնացած ականները սպառնում են մարդկանց կյանքին, և Հայաստանը պետք է տրամադրի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատված տարածքների քարտեզները»:

Ավելի վաղ, Ադրբեջանի լեռնահանքային կազմակերպության ղեկավարի տեղակալ Սամիր Փուլադովը հայտարարել էր. «Ականապատված տարածքների  քարտեզները չտրամադրելը կհանգեցնի ժամանակի ու կենդանի ուժի կորստի և մեծ ծախսերի»:

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ականների պայթելու հետևանքով զոհվել կամ վիրավորվել է շուրջ 50 խաղաղ բնակիչ: