Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին զորավարժություն է անցկացնում
ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանի մոտ զորավարժությունների անցկացման նպատակն է՝ բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստվածությունը:
Արևելյան շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի տեղաշարժերի հետ միաժամանակ, Սերգեյ Շոյգուն տեսակապի միջոցով հայտարարել է.«Ռուսաստանի զինված ուժերը երեքշաբթի օրը մեկնել են ուսումնավարժանքների համար նախատեսված վայրեր՝ տակտիկական վարժանքներ անցկացնելու և իրենց մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:
ՌԴ պաշտպանության նախարարը զորավարժությունները վերահսկող հրամանատարներին կոչ է արել ապահովել զորավարժությունների ամենաբարձր որակը:
Վերջին շաբաթներին Ուկրաինան մեծ քանակությամբ զորք ու տեխնիկա է տեղակայել իր արևելյան շրջաններում՝ փորձելով հետ վերադարձնել խռովարարների վերահսկողության տակ գտնվող տարածքները: Դրանից հետո Ռուսաստանը զորք ու տեխնիկա է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանային շրջաններում: