Անկարան վճռական է տրամադրված S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցում
Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Թուրքիայի կառավարությունը չի հրաժարվելու ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը գնելուց:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն իրենց գումարած նիստում քննարկելով S-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը գնելու հարցը, հայտարարել են,որ ԱՄՆ-ի սահմանափակումները չեն կարող Թուրքիային հրաժարեցնել Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց:
ԱՄՆ-ն ավելի վաղ, ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտի չորս պաշտոնատար անձանց ներառել էր սեւ ցուցակում,որի համաձայն Վաշինգտոնն արգելում է նրանց մուտքը ԱՄՆ և սառեցնում նրանց ակտիվներն այդ երկրում:
Այս կապակցությամբ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Ահմեդ Բարաթ Չունկարը ասել է..«Հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու հարցը դեռ զգայուն է, այնուամենայնիվ, Անկարան ժամանակին ռուսական համակարգեր գնելու իր մտադրության մասին իրազեկելու է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և չի հրաժարվի իր որոշումից»: