Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ
Ապրիլ 09, 2021 18:56 Asia/Tehran
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախատեսված է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:
Ապրիլի 10-ին Ստամբուլում նաև տեղի կունենա թուրք-ուկրաինական բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որը վարելու են երկու երկրների նախագահներն:
armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ