Ռուսաստանը զգուշացրել է Ուկրաինայի արևելքում լարվածության սրման
https://parstoday.ir/hy/news/world-i137918-Ռուսաստանը_զգուշացրել_է_Ուկրաինայի_արևելքում_լարվածության_սրման
Ռուսաստանի նախագահի խոսնակը նախազգուշացրել է Ուկրաինայի արևելքում լարվածության սրման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2021 05:49 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Ուկրաինայի արևելքում լարվածության սրման

Ռուսաստանի նախագահի խոսնակը նախազգուշացրել է Ուկրաինայի արևելքում լարվածության սրման մասին:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Կրեմլում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում լարվածությունն աննախադեպ է:

Պեսկովը նախազգուշացրել է նաև  Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի հավանականության կապակցությամբ, նշելով, որ դա սպառնալիք է Ռուսաստանի համար:

Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Ուկրաինայի արևելքի զարգացումները լայնամասշտաբ բախման վտանգ են ներկայացնում:

Չորեքշաբթի օրն անդրադառնալով Ուկրաինայի սահմանների մոտակայքում ռուսական զորուժի ներկայությանը: Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար: 

Ուկրաինան վերջերս ԱՄՆ-ից ստացել է միք անի հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնություն, ներառյալ զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և հակատանկային հրթիռներ, և դրանք տեղակայել Ռուսաստանի սահմանի մոտ: