Ռուսաստանը զգուշացրել է Ուկրաինայի արևելքում լարվածության սրման
Ռուսաստանի նախագահի խոսնակը նախազգուշացրել է Ուկրաինայի արևելքում լարվածության սրման մասին:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Կրեմլում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում լարվածությունն աննախադեպ է:
Պեսկովը նախազգուշացրել է նաև Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի հավանականության կապակցությամբ, նշելով, որ դա սպառնալիք է Ռուսաստանի համար:
Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Ուկրաինայի արևելքի զարգացումները լայնամասշտաբ բախման վտանգ են ներկայացնում:
Չորեքշաբթի օրն անդրադառնալով Ուկրաինայի սահմանների մոտակայքում ռուսական զորուժի ներկայությանը: Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար:
Ուկրաինան վերջերս ԱՄՆ-ից ստացել է միք անի հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնություն, ներառյալ զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և հակատանկային հրթիռներ, և դրանք տեղակայել Ռուսաստանի սահմանի մոտ: