Կիմ Չեն Ինը անձամբ էր ղեկավարում հրթիռի արձակումը սուզանավից
https://parstoday.ir/hy/news/world-i13807-Կիմ_Չեն_Ինը_անձամբ_էր_ղեկավարում_հրթիռի_արձակումը_սուզանավից
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անձամբ էր ղեկավարում սուզանավից բալիստիկ հրթիռի արձակումը, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2016 10:02 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ինը անձամբ էր ղեկավարում հրթիռի արձակումը սուզանավից

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անձամբ էր ղեկավարում սուզանավից բալիստիկ հրթիռի արձակումը, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Հյուսիսկորեական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ հրթիռի արձակումը գնահատվում է շատ հաջող, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Այն ամբողջովին հաստատեց սուզանավից հրթիռի արձակման կորեական համակարգի հուսալիությունը ու լիովին համապատասխանում էր սուզանավերից գրոհներ կազմակերպելու պահանջներին».- ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Հարավային Կորեան հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն սուզանավից բալիստիկ հրթիռ էր արձակել: