Լավրովը Կահիրեում կարևորել է Սիրիայի վերադաձը Արաբական լիգա
https://parstoday.ir/hy/news/world-i138138-Լավրովը_Կահիրեում_կարևորել_է_Սիրիայի_վերադաձը_Արաբական_լիգա
Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ռուսաստանի արտգործնախարարը կարևորել է Սիրիայի վերադարձը Արաբական լիգա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 12, 2021 18:56 Asia/Tehran
  • Լավրովը Կահիրեում կարևորել է Սիրիայի վերադաձը Արաբական լիգա

Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ռուսաստանի արտգործնախարարը կարևորել է Սիրիայի վերադարձը Արաբական լիգա:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ Սիրիան իսլամ աշխարհի մաս է կազմում, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եգիպտոսի արտգործնախարարի հետ խոսել է Սիրիայի և այն մասին, որ այդ երկրի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր ճակատագիրը:

Սիրիայում ճգնաժամի սկսվելուց հետո, Արաբական լիգան Սաուդյան Արաբիայի ճնշման տակ 2011 թվականին կասեցրել էր Սիրիայի անդամակցությունն այդ միությանն, իսկ արաբական երկրների մեծ մասը խզել էր դիվանագիտական ​​կապերը Դամասկոսի հետ:

Ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հաղթանակից հետո, Արաբական լիգան և տարածաշրջանի արաբական շատ երկրներ ձգտում են վերականգնել հարաբերությունները Դամասկոսի հետ: