Լավրովը Կահիրեում կարևորել է Սիրիայի վերադաձը Արաբական լիգա
Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ռուսաստանի արտգործնախարարը կարևորել է Սիրիայի վերադարձը Արաբական լիգա:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ Սիրիան իսլամ աշխարհի մաս է կազմում, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եգիպտոսի արտգործնախարարի հետ խոսել է Սիրիայի և այն մասին, որ այդ երկրի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր ճակատագիրը:
Սիրիայում ճգնաժամի սկսվելուց հետո, Արաբական լիգան Սաուդյան Արաբիայի ճնշման տակ 2011 թվականին կասեցրել էր Սիրիայի անդամակցությունն այդ միությանն, իսկ արաբական երկրների մեծ մասը խզել էր դիվանագիտական կապերը Դամասկոսի հետ:
Ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հաղթանակից հետո, Արաբական լիգան և տարածաշրջանի արաբական շատ երկրներ ձգտում են վերականգնել հարաբերությունները Դամասկոսի հետ: