Die Welt. Բանանը անհետացման եզրին է հայտնվել
https://parstoday.ir/hy/news/world-i138228-die_welt._Բանանը_անհետացման_եզրին_է_հայտնվել
Մարդկությունը կարող է առանց բանանի մնալ՝ հողի վարակիչ բորբոսի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2021 15:22 Asia/Tehran
  • Die Welt. Բանանը անհետացման եզրին է հայտնվել

Մարդկությունը կարող է առանց բանանի մնալ՝ հողի վարակիչ բորբոսի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:

20-րդ դարում Ասիայում եւ Ավստրալիայում լայն տարածում էր գտել Tropical Race 4 (TR4) կոչվող հիվանդությունը, սակայն 2019 թվականին այն առաջին անգամ հայտնաբերվեց Հարավային Ամերիկայում, որը բանանի հիմնական մատակարարն է աշխարհում:

AMI մարկետինգային ընկերության մրգերի փորձագետ Ուրսուլա Շոկեմելեն նշել է, որ Կոլումբիայում եւ Հոնդուրասում արդեն փակվել են առաջին պլանտացիաները: Նա նշել է, որ հիվանդությունը չի ենթարկվում քիմիական նյութերի ազդեցությանը, այդ պատճառով աղտոտված հողերն առնվազն 30-40 տարով դուրս կգան շրջանառությունից

TR4-ը հիմնականում ազդում է  Cavendish տեսակի վրա, որի արտահանումն ընդգրկում է բանանի համաշխարհային առեւտրի 95 տոկոսը: Հիվանդությունն արագորեն տարածվում է բույսերի կողմից միմյանց միեւնույն գեների փոխանցման պատճառով:

Այսպիսով, մարդկությունը կարող է կորցնել ոչ միայն համեղ, այլեւ անհրաժեշտ սննդամթերքը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio