Ալիևը պատրաստակամություն է հայտնել խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i138300-Ալիևը_պատրաստակամություն_է_հայտնել_խաղաղության_պայմանագիր_կնքել_Հայաստանի_հետ
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, բայց Երևանից որևէ փոխադարձ գործողություն չի նկատում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2021 12:41 Asia/Tehran
  • Ալիևը պատրաստակամություն է հայտնել խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, բայց Երևանից որևէ փոխադարձ գործողություն չի նկատում:

Sputnik– ի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն Հայաստանի վարչապետի խոսքերը և արտգործնախարարի ագրեսիվ հայտարարությունները հակաադրբեջանական տրամադրություններ են դրսևորում:

Նշելով, որ Բաքուն Հայաստանի հետ սահմանի վերաբերյալ ռազմական ծրագիր չունի, Ադրբեջանի նախագահն ասել է, որ հակամարտության ավարտից հետո, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը փխրուն է :

Ինչ վերաբերում է ռուսական զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ալիևն նշել, որ Ադրբեջանը սահման ունի Հայաստանի հետ Թովուզ ու Զանգլան քաղաքներում և որևէ միջադեպ տեղի չի ունենում այնտեղ, քանի որ հայկական բանակը թուլացել է և այլևս գոյություն չունի:

Ադրբեջանի նախագահը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի համագործակցությամբ իր բանակը արդիականացնելու Հայաստանի ծրագրերի կապակցությամբ և հավելել, որ Բաքուն Ռուսաստանի գործընկերներին բացատրել է իր դիրքորոշումը, բայց հիմա չգիտի, թե ինչու է դա արվել: Բայց վրեժ լուծելու ցանկացած միտք խստորեն կզսպվի: