ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստը
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հինգշաբթի օրը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստը , որը վարում էր Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Խազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի խորհրդարանների նախագահները: Բելառուսի և Տաջիկստանի խորհրդարանների նախագահները նիստին մասնակցել են տեսակապի միջոցով:
ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների նախագահները քննարկել են անդամ երկրներում ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցության, վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի գործունեությունը և մի շարք այլ հարցեր:
Այսօր տեղի կունենա վեհաժողովի 52-րդ նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվեն համաճարակի ընթացքում միգրացիոն գործընթացների վերաբերյալ օրենսդրության հարցը և անդամ երկրների խորհրդարանների դերը այդ գործընթացում: