Բայդենի արձագանքը Իրանի կողմից ուրանի 60 տոկոս հարստացմանը
ԱՄՆ նախագահը շաբաթ առավոտյան կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի կողմից ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացը հակասում է ՀԳՀԾ-ին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, առանց նշելու, որ ԱՄՆ-ը գրեթե չորս տարի ակնհայտորեն խախտել է միջուկային համաձայնագիրը և 2231 բանաձևը և շարունակում է դա անել, Բայդենը հավելել է, որ ուրանի 60 տոկոս հարստացումը դեմ է միջուկային համաձայնագրին:
Ճապոնիայի վարչապետի հետ Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով «Ռոյթերս» լրատվական գործակալության լրագրողի հարցին, Բայդենն ասել է. «Մենք չենք ողջունում այդ քայլը (ուրանի 60 տոկոս հարստացում) և չենք կարծում, որ այդ ուղղությամբ գնալն արդյունավետ կլինի: Բայց մենք ուրախ են, որ Իրանը շարունակում է համաձայնության գալու շուրջ բանակցությունները»:
Երեքշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ին հանձնված նամակի ու նախագծման տեղեկությունների համաձայն, Նաթանզի միջուկային համալիրում, IR-4 և IR-6 ցենտրիֆուգների միջոցով իրականացվել է ուրանի 60 տոկոս հարստացումը:
Սույն թվականի փետրվարի 23-ից ԻԻՀ-ն «Պատժամիջոցների չեղարկման և իրանցիների իրավունքների պաշտպանության համար ռազմավարական քայլ» օրենքի շրջանակներում դադարեցրել է կամավոր քայլերը:
ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն, դիմացի կողմի անհավատարմության դեպքում, Իրանը կարող է ամբողջությամբ կամ մասամբ դադարեցնել իր պարտավորությունների գործադրումը: