ԵՄ-ի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն
https://parstoday.ir/hy/news/world-i138588-ԵՄ_ի_ներկայացուցիչը_կանչվել_է_Ադրբեջանի_ԱԳ_նախարարություն
Բաքվում Եվրամիության ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2021 14:18 Asia/Tehran
  • ԵՄ-ի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն

Բաքվում Եվրամիության ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Եվրամիության ղեկավարությանը՝ Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ ապրիլի 15-ին Երևանում  կայացած հանդիպման պատճառով։

Ուրբաթ երեկոյան Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, որ Տոյվո Կլաարը «չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք հաշվի չեն առնում հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները»։

Ադրբեջանի ԱԳ նախարարության փոխանցմամբ` ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները նվազեցնում են Ադրբեջանի վստահությունը Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչի նկատմամբ»։