Աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ կեղծ մտահոգություն ստեղծելու Արևմուտքի փորձը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են ամբողջ աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ «հիստերիա և անհանգստություն» ստեղծել:
Ըստ Թասնիմ լրատվական գործակալության, կիրակի երեկոյան, հեռուստատեսային հարցազրույցում, Մարիա Զախարովան ասել է. «Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են անհանգստացնել ամբողջ աշխարհին Ռուսաստանի գործողությունների համար և հակառուսական տրամադրություններ ստեղծել»:
Զախարովան հավելել է. «Իրականությունն այն է, որ արևմտյան երկրները, որոնք ի վիճակի չեն լուծել իրենց խնդիրները, ստիպված են դիմել նման մեթոդների»:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ խոսքը վերաբերում է «ռուսական ագրեսիայի» մասին իրականությանը չհամապատասխանող լուրերին, որ տարածվում են վերջին տասը տարիներին արևմտյան ԶԼՄ-ների կողմից, իսկ դրանցից ամենատարածվածը «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը վերաբերող լուրերն են»:
Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները վերջին շաբաթներին սրվել են Ուկրաինայի արեւելքում տիրող լարվածության պատճառով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio