Մամուլի տեսություն 24-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i13885-Մամուլի_տեսություն_24_04_2016
Արևմտյան երկրները հատկապես ԱՄՆ-ն լավապես ճանաչում են իրական ահաբեկչությունն ու նրա հովանավորներին, քանզի իրենք են ստանձնել ահաբեկիչների սպառազինման պատասխանատվությունը: ԱՄՆ-ից բացի տարածաշրջանի որոշ վարչակարգեր ևս ֆինանսավորում են ահաբեկիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2016 16:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-04-2016

Արևմտյան երկրները հատկապես ԱՄՆ-ն լավապես ճանաչում են իրական ահաբեկչությունն ու նրա հովանավորներին, քանզի իրենք են ստանձնել ահաբեկիչների սպառազինման պատասխանատվությունը: ԱՄՆ-ից բացի տարածաշրջանի որոշ վարչակարգեր ևս ֆինանսավորում են ահաբեկիչներին:


«Էթելաաթ»


Ահաբեկչության հովանավորները ԱՄՆ-ի դաշնակիցներն են

Վաշինգտոնի հայեցողությամբ ԱՄՆ-ի դաշնակիցները ահաբեկչությունը հովանավորելու դեպքում անձեռնմխելի են:

Թեհրանում լույս տեսնող «Էթելաաթ» թերթը գրել է.«Արևմտյան երկրները հատկապես ԱՄՆ-ն լավապես ճանաչում են իրական ահաբեկչությունն ու նրա հովանավորներին, քանզի իրենք են ստանձնել ահաբեկիչների սպառազինման պատասխանատվությունը: ԱՄՆ-ից բացի տարածաշրջանի որոշ վարչակարգեր ևս ֆինանսավորում են ահաբեկիչներին:

Արևմուտքի և որոշ արաբական երկրների միջև ահաբեկիչներին հովանավորելու պատասխանատվության բաժանումը հասել է այն կետին,որ արդեն գնալով վերանում են Սաուդյան Արաբիայի ոտնահետքերը ԱՄՆ-ում 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներում» նշել է Էթելաաթ թերթը:

11 սեպտեմբերյան դեպքերում Սաուդյան Արաբիայի դերակատարումը քողարկելու և Իրանին մեղադրելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը ցույց են տալիս ,որ ԱՄՆ-ի այն բարեկամները,որոնք հովանավորում են ահաբեկչությունը, նույնիսկ հանցագործության ապացուցման դեպքում էլ անձեռնմխելի են:

ԱՄՆ-ի թշնամիները թեև պայքարում են ահաբեկչության դեմ ,բայց Վաշինգտոնի և արևմուտքի տեսակետից ահաբեկիչներ են, ինչը վկայում է Արևմուտքի երկստանդարտ վերաբերմունքի մասին:

Նախատեսված է ԱՄՆ Սենատում քննարկման դրվի 11 սեպտեմբերյան հարձակումներում Սաուդյան Արաբիայի դերակատարությունը, սակայն այդ երկրի նախագահ՝ Բարաք Օբաման ասել է ,որ վետոյի կենթարկի այդ նախագիծը»,-նշել է Էթելաաթ թերթը:

---

«Իրան»

Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալու հետևանքները

«Իրան» թերթը գրում է.«Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը բացասական հետևանքներ է ունենալու այդ երկրի համար,ինչի համար մտահոգ են բրիտանացի ներդրողներն ու առևտրականները: Նրանց անհանգստացնում է տասնյակ միլիարդ ֆունտ ստերլինգ երկրից դուրս հանվելու փաստը: Մի խոսքով այդ նախագիծը բացասաբար է ազդելու Բրիտանիայի ներդրումների ու տնտեսական գործունեության վրա»:

Ըստ թերթի՝ Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալը նաև կազդի այդ երկրի քաղաքական ու ռազմավարական իրավիճակի վրա :

Բրիտանիայի արտաքին քաղաքականության առանցքը առևտուրն է, ուստի Լոնդոնը ԵՄ-ին դիտում է,որպես առանց սահմանների մեծ շուկայի,որը կարող է առևտրական մեծ հնարավորություններ ստեղծել այդ երկրի համար:

«Բրիտանիան դեմ է միասնական Եվրոպայի չափանիշներին և Եվրոպայի ընդլայնմանը և չի ցանկանում իր իշխանության լիազորությունների մի մասը հանձնել եվրոպական կառույցին»,-եզրափակում է Իրան թերթը:

---

Armradio.am

Գերտերություններին տաք կետեր են պետք

Ինչու ղարաբաղյան 4-օրյա ռազմական գործողությունները ԵԽԽՎ-ում օրակարգային հարց չդարձավ, ինչու հանձնաժողով չստեղծվեց ու մոնիտորինգ չի իրականացվում ստեղծված իրավիճակում , ինչը լինում է սովորաբար նման բարդ իրավիճակներում: Օրերս Հայաստանի Մամուլի ազգային ակումբում կազմակերպված քննարկման ընթացքում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները քննարկել են սահմանային իրավիճակն ու միջազգային հանրության կեցվածքը:

Քաղաքական ուժերը սպասում են որևէ հուշում, որպեսզի հասկանան, թե այս բարդ իրավիճակում ինչով կարող են օգտակար լինել, սակայն իշխանությունների կողմից որևէ այսպես ասած հանձնարարական չի հնչում, ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ կատարվեց ապրիլի սկզբին ոչ թե ռազմական գործողություն էր, այլ ճակատամարտ, ինչը սպասելի էր, քանի որ ղարաբաղյան խնդիրը բաց վերքի պես մնացել է չլուծված: 1990 թվականին հնարավոր էր խնդիրը հանգիստ լուծել, սակայն միջազգային հանրությանը դա ձեռնտու չէր, քանի որ գերտերություններին տաք կետեր են պետք, որպեսզի պարբերաբար սեղմելով այդ կետը՝ լուծեն իրենց խնդիրները:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը շեշտադրեց 1997 թվականի հուլիսի 7-ի Ստեփանակերտի համաձայնագիրը վերահաստատելու անհրաժեշտությունը: Քաղաքական ուժերը 97-ին պատրաստակամություն հայտնեցին պաշտապանելու ԼՂՀ անկախությունը: Նրա կարծիքով՝ այսօր Բաքուն ռազմական գործողություններ սկսեց՝ ազդելու միջազգային հանրության՝ ԵԱՀԿ ՄԽ-ի վրա իրեն ձեռնտու տարբերակով խնդրի լուծում ստանալու նպատակով:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ այսօրվա իրողությանն անդրադառնալով նշեց, որ 4- օրյա ռազմական գործողություններից հետո ԵԽԽՎ-ում պետք է հարցը հրատապ քննարկման դրվեր, սակայն այդպես չեղավ:

 «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ՝ Լարիսա Ալավերդյանը ևս տարօրինակ համարեց, որ սահմանային ռազմական գործողությունները ԵԽԽՎ-ն հստակ օրակարգի հարց չդարձրեց: «Մարդու իրավունքների կոպիտ խախտումներ եղան ու նման պայմաններում առաջարկներով ներկայանալը, տարածքների փոխզիջման մասին խոսելը նահանջողական կեցվածք է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ ի՞նչ իմաստ ունի նոր պայմանագիր կամ հանաձայնագիր ունենալ մի պետության հետ, որն ի զորու չէ պահել որևէ համաձայնագիր: Ադրբեջանի իշխանություններն ունակ չեն համաձայություններ պահել, նման պայմաններում ՀՀ իշխանությունները հայեցակարգային փոփոխություններ պետք է անեն՝ ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

---