Մեծ Բրիտանիան սկսել Է COVID-19-ի դեմ հաբեր մշակել
https://parstoday.ir/hy/news/world-i138866-Մեծ_Բրիտանիան_սկսել_Է_covid_19_ի_դեմ_հաբեր_մշակել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ իր երկիրն սկսել Է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 21, 2021 13:10 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան սկսել Է COVID-19-ի դեմ հաբեր մշակել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ իր երկիրն սկսել Է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է BBC News-ի կայքում: Երկրի վարչապետը հույս Է հայտնել, որ դրանք կհայտնվեն մինչեւ աշուն եւ կօգնեն պայքարել սպասվող երրորդ ալիքի դեմ:

Ներկայում ստեղծվում Է աշխատանքի հսկողության եւ նոր պատրաստուկի ապագա փորձարկումների նպատակային խումբ: Երբ Ջոնսոնը նոր նպատակային խումբը ներկայացրել Է մամուլի համար հեռուստատեսային ճեպազրույցում, նա ընդունել Է արտասահմանում հիվանդության դեպքերի թվի աճը եւ համավարակի նոր ալիքի առաջացման հավանականությունը: Վարչապետը հավելել Է. «Մենք, որքանով դա հնարավոր Է, պետք Է սովորենք այդ հիվանդության հետ ապրել, ինչպես որ ապրում ենք մյուս հիվանդությունների հետ»: Ջոնսոնն այն կարծիքին Է, որ հակավիրուսային պատրաստուկները կարող են պաշտպանության երրորդ մեթոդը լինել պատվաստումների, ներառյալ բուստերային ներարկումները, եւ զանգվածային թեստավորումների հետ միասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio