Պուտին.Արևմուտքի սադրիչ քայլերին Ռուսաստանի պատասխանը կլինի արագ և ջախջախիչ
Ապրիլ 21, 2021 13:42 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահն իր ամենամյա ելույթում արևմտյան երկրներին նախազգուշացրել է, որ սադրիչ քայլերին Մոսկվայի պատասխանը կլինի արագ և ջախջախիչ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սենատի և Պետդումայի պատգամավորների առջև ունեցած իր ամենամյա ելույթում, արևմտյան երկրներին զգուշացնելով հակառուսական քայլերի կապակցությամբ, հայտարարել է.«Եթե այդ երկրները խուսափեն բանակցությունից, իր ազգային շահերը պաշտպանելու համար, Մոսկվայի պատասխանը կլինի հավասարազոր, արագ և ջախջախիչ»:
Պուտինը հավելել է.«Մոսկվան հուսով է,որ ոչ մի երկիր չի փորձի անցնել Ռուսաստանի կարմիր գիծը»:
Անցած օրերին, ԱՄՆ-ն և նրա դաշնակից երկրները սադրիչ քայլեր են ներառել իրենց օրակարգում Ուկրաինային հովանավորելու պատրվակով:
Պիտակ