Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները փետրվարին կհանդիպեն
Հունվար 27, 2016 13:53 Asia/Tehran
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին Թուրքիայի Քայսերի (Կեսարիա) նահանգում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարների հանդիպումը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը։
Նրա խոսքով՝ բացի այդ, միջոցառմանը ծրագրված է երեք երկրների մոտ 500 գործարարների մասնակցություն։
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 19-ին տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը երկու անգամ հետաձգվել է՝ չկայանալով նախորդ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարի վերջերին։
Պիտակ