Ռուսաստան. ՀԳՀԾ-ին փոխարինող փաստաթուղթ չի կարող լինել
https://parstoday.ir/hy/news/world-i139040-Ռուսաստան._ՀԳՀԾ_ին_փոխարինող_փաստաթուղթ_չի_կարող_լինել
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա, և առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ միջուկային գործարքը վերակենդանացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 05:16 Asia/Tehran
  • Ռուսաստան. ՀԳՀԾ-ին փոխարինող փաստաթուղթ չի կարող լինել

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա, և առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ միջուկային գործարքը վերակենդանացնելու համար:

Մարիա Զախարովան հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստերը անցկացվում են միջուկային գործարքի կողմերի պարտավորությունները վերականգնելու նպատակով, և որ կողմերը կողմերը վճռական են արդյուքնի ահսնելու հարցում:

Զախարովան հավելել է, որ Մոսկվան գոհ է ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու՝ համաձայնության անդամ երկրների ջանքերից ու խորհրդակցություններից:

Իրենց մայրաքաղաքներում խորհրդակցություններից հետո, համատեղ հանձնաժողովի  պատվիրակությունները հաջորդ շաբաթ կվերսկսեն տեխնիկական և փորձագիտական ​​բանակցությունները: