Թուրքիան հակադարձել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությանը
https://parstoday.ir/hy/news/world-i139078-Թուրքիան_հակադարձել_է_Հայոց_Ցեղասպանությունը_ճանաչելու_ԱՄՆ_ի_մտադրությանը
Թուրքիայի Արդարություն և Զարգացում կուսակցությունը քննադատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 13:46 Asia/Tehran
  • Թուրքիան հակադարձել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությանը

Թուրքիայի Արդարություն և Զարգացում կուսակցությունը քննադատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունը:

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմար Չալիքը, մամուլի ասուլիսում անդրադառնալով Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար սենատորներին ուղղված ԱՄՆ-ի նապագահ Ջո Բայդենի կոչին, ասել է.«Միասնական մի երկրի կողմից Հայոց Ցեղասպանության նման եզրույցի կիրառումն  անընդունելի է»:

Չալիքը նշել է, որ Թուրքիայի նախագահը բազմիցս պատմաբաններին կոչ է արել ուսումնասիրել արխիվները, իսկ Անկարան պատրաստակամություն է հայտնելս բացել իր արխիվները:

Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության ժամանակ իրականացված Հայոց Ցեղասպանության տարելիցի օրն է: Սակայն Թուրքիան հերքում է 1915թ. մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությունը: