Միակ հիմքը պոպուլիզմն է. Թուրքիայի առաջին արձագանքը Բայդենի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i139182-Միակ_հիմքը_պոպուլիզմն_է._Թուրքիայի_առաջին_արձագանքը_Բայդենի_հայտարարությանը
Մևլութ Չավուշօղլուն Բայդենի խոսքերը որակել է որպես պոպուլիզմ` նշելով, որ պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ թշնամին է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2021 16:56 Asia/Tehran
  • Միակ հիմքը պոպուլիզմն է. Թուրքիայի առաջին արձագանքը Բայդենի հայտարարությանը

Մևլութ Չավուշօղլուն Բայդենի խոսքերը որակել է որպես պոպուլիզմ` նշելով, որ պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ թշնամին է։

Բառերը չեն կարող փոխել պատմությունը։ Արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին` Twitter-ում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը: Մեզ չպիտի սովորեցնեն մեր պատմությունը: Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ թշնամին են»,-գրել է Չավուշօղլուն։

Ըստ նրա` Թուրքիան ամբողջությամբ մերժում է այս հայտարարությունը, որի միակ հիմքը պոպուլիզմն է:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio