Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
https://parstoday.ir/hy/news/world-i139192-Թուրքիան_արձագանքել_է_ԱՄՆ_ի_կողմից_Հայոց_ցեղասպանության_ճանաչմանը
Թուրքիան անհիմն է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2021 05:04 Asia/Tehran
  • Թուրքիան արձագանքել  է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիան անհիմն է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է երրորդ երկրի [տվյալ դեպքում՝ ԱՄՆ] կողմից Հայոց ցեղասպանության հարցի քաղաքականացումը:

«Մենք երբեք թույլ չենք տա վտանգել թուրքերի և հայերի միջև համակեցության մշակույթը», - հայտարարել է նա:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն այս կապակցությամբ հայտարարել է. ««Մենք ամբողջությամբ մերժում ենք այդ հայտարարությունը՞ Թուրքիան ոչինչ չունի իր սեփական անցյալի մասին որևէ մեկից սովորելու»:

Ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահը ճանաչեց Օսմանյան կայսրության օրոք իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան պնդում է, որ քսաներորդ դարի սկզբին իրականացված հայերի ջարդերը  ցեղասպանություն չեն եղել, այլ Օսմանյան կառավարության թշնամիների դրդմամբ, կայսրության դեմ հայերի ընդվզման արդյունք: