Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները հրկիզել են ԱՄՆ-ի դրոշը
https://parstoday.ir/hy/news/world-i139286-Մանչեսթեր_Յունայթեդի_երկրպագուները_հրկիզել_են_ԱՄՆ_ի_դրոշը
Կիրակի օրը, Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմի երկրպագուները, բողոքելով ակումբը վաճառելու ամերիկյան «Գլեյզեր» ընտանիքի որոշման դեմ, հրկիզել են ամերիկյան դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2021 07:06 Asia/Tehran

Կիրակի օրը, Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմի երկրպագուները, բողոքելով ակումբը վաճառելու ամերիկյան «Գլեյզեր» ընտանիքի որոշման դեմ, հրկիզել են ամերիկյան դրոշը:

«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի դիմաց հավաքված երկրպագուները վանկարկել են «Գլեյզեր դուրս եկեք» կարգախոսը:

Համացանցում տարածված նկարներում երևում է, որ ցուցարարներն այրում են ամերիկյան դրոշը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առնվազն 1000 երկրպագուներ հավաքվել են «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի դիմաց՝ բողոքելու ամերիկյան «Գլեյզեր» ընտանիքի դեմ:

Գլեյզերների ընտանիքը, ովքեր 2005 թվականին 790 միլիոն Ֆունտով ստանձնել են «Մանչեսթեր Յունայթեդը», այժմ փորձում են վաճառել ակումբը:

«Գլեյզերները» ցանկանում են 4 միլիարդ Ֆունտով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը», ինչը ապշեցուցիչ գումար է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio