Մամուլի տեսություն 25-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i13930-Մամուլի_տեսություն_25_04_2016
Ապրիլի 25-ը մալարիայի համաշխարհային օրն է. ՀՀ-ն մալարիայից ազատ գոտի է
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2016 11:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   25-04-2016

Ապրիլի 25-ը մալարիայի համաշխարհային օրն է. ՀՀ-ն մալարիայից ազատ գոտի է


«Սիասաթե ռուզ»


Միջազգային հանրությունը դեմ է ԱՄՆ գաղութարարական քաղաքականություններին


ԱՄՆ գաղութարարական քաղաքականություններին միջազգային հանրության ընդդիմությունը գնալով նոր դրսևորումներ է ստանում :


«Սիասաթե ռուզ» օրաթերթը մի վերլուծական հոդվածում գրել է , որ ժողովրդական ծավալուն բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ ՝ Բարաք Օբամայի Գերմանիա կատարած այցի դեմ : Այցի նպատակն է տեխնոլոգիաների ցուցահանդեսին մասնակցելը և Մերկելի ու Գերմանիայի ավագ պետայրերի հետ հանդիպումը : Ժողովրդական բողոքի ակցիաներն իրականացվել են Եվրամիության և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի դեմ :


«Սիասաթե ռուզ» օրաթերթի վերլուծաբանի գրությամբ , ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը մեծ թվով ընդդիմադիրներ ունի ոչ միայն Եվրոպայում , այլև հենց ԱՄՆ-ում : Քննադատների համոզմամբ , այս համաձայնությունը վնասելու է աշխատանքային շուկայի ստանդարտներին :


Հոդվածում նշված է , որ եվրոպական երկրների պետայրերը զգուշացրել են , որ եթե ԱՄՆ-ը հրաժարվի նոր արտոնություններ տալուց , ապա  համաձայնագիրը ձախողելու է : Հարցումների արդյունքները պարզել են , որ ամերիկացիների և գերմանացիների մեծ մասը կասկածով են լցված համաձայնագրի նկատմամբ :


Եվրամիության և ԱՄՆ-ի պաշտոնյաների միջև անցկացված բանակցությունները դեռևս չեն արդյունավորվել :



«Ռեսալաթ»


Անվտանգության կազմակերպություններն անտարբեր են Եվրոպայում ռասիստական հարձակումների տարածման նկատմամբ


Թեև հրապարակվել են Եվրոպայում գաղթականների և մուսուլմանների դեմ ռասիստական հարձակումների ծավալման մասին վկայող վիճակագրական տվյալները , սակայն արևմտյան անվտանգության կազմակերպություններն անտարբեր են այդ հարցի նկատմամբ :


«Ռեսալաթ» օրաթերթում լույս տեսած հոդվածում ասվում է , թե այդ հարձակումներն այնպիսի հանգամանքներում են խստացվում , երբ Եվրոպայի քաղաքական ու անվտանգության մարմինները ևս ոչ մի կտրուկ քայլեր չեն նախաձեռնում այդ կապակցությամբ :


Վերլուծական հոդվածում նշված է , որ որոշ դեպքերում նույնիսկ արևմտյան քաղաքական գործիչները դրդել են Եվրոպայում ծայրահեղական աջակողմյան , ֆաշիստական ու հակաիսլամական խմբերին : Այդ մասին հրապարակված թվերն ասում են , թե իրավիճակը բավականին մտահոգիչ է : Դա վկայում է այն մասին , որ փախստականները , հատկապես մուսուլմանները Եվրոպայում դժվարին իրավիճակում են գտնվում : Արևմուտքի անվտանգության մարմինները լուրջ չեն ընդունում խոսքի ազատության անվան ներքո ահաբեկչական ու վտանգավոր խմբերի քարոզչական գործունեությունը : Արևմուտքի անվտանգության կառույցների վերջին տարիների գործելակերպի հետևանքով , գոյատևեն թաքֆիրական ու ահաբեկչական և ծայրահեղական խմբերը , որոնք երկուսն էլ արևմտյան արմատներ ունեն :


«Ջոմհուրի էսլամի»


Դիմադրությունը կարող է պայքարել Սիոնիստական և Ալե-Սաուդական ռեժիմների դեմ


Սիոնիստական և Ալե-Սաուդական ռեժիմներին չի հաջողվելու հաղթահարել տարածաշրջանում Դիմադրության առանցքին :


«Ջոմհուրի էսլամի» օրաթերթի վերլուծական հոդվածում նշված է , որ Ալե-Սաուդական և տարածաշրջանի այլ ռեժիմների ապարդյուն քարոզչական ու քաղաքական քայլերն իրականացվում են Սիոնիստական ռեժիմի ուղեկցությամբ ՝ ձևացնելու համար , թե իրենք միաբան են Դիմադրության և Լիբանանի Հեզբոլլահի դեմ : Ռիադի դեմ Հեզբոլլահի դերակատարությունն ապացուցել է , որ Դիմադրությունը կարող է հաղթահարել սիոնիստների սպառնալիքը : Նոր փորձերի շնորհիվ , Հեզբոլլահը կարող է սիոնիստներին հաղթել ագրեսիվ քայլեր անելու առաջին իսկ ժամերին :


Ալե-Սաուդական ռեժիմը նպատակ ունի նավթային գումարների օգնությամբ և մյուս ռեժիմների համաձայնությունը շահելով , Դիմադրության դեմ անթաքույց թշնամական քայլեր անել :



panarmenian.net


Ապրիլի 25-ը մալարիայի համաշխարհային օրն է. ՀՀ-ն մալարիայից ազատ գոտի է


PanARMENIAN.Net - Այսօր Մալարիայի համաշխարհային օրն է: Այն